|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսով քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Գոհունակությամբ արձանագրում եմ, որ իրավիճակը շարունակում է հանգիստ մնալ, շարունակում է համակարգված աշխատանքը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի հայտարարությունների իրականացման ուղղությամբ:
Արտահայտվել է ԼՂ կարգավորման տարբեր գործոնների շուրջ համակարգման փոխադարձ պատրաստակամություն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Ելիսեյան պալատի հաղորդագրության, Ֆրանսիայի պետության ղեկավարն ընդգծել է ռազմագերիների, մարդասիրական աջակցության եւ մշակութային ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: «Երկու երկրների նախագահները պայմանավորվել են վերականգնել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար, եւ առաջիկա օրերին այդ ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն»: