կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 23:07
Աշխարհ

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ իրավիճակը

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ իրավիճակը

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Ռուսաստանը, ինչպես նշել է Վլադիմիր Պուտինը, կշարունակի քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն իրավիճակը կայունացնելուն եւ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները հետեւողականորեն իրականացնելուն»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ԵՄ երկրների հետ Բելառուսի սահմանին տիրող իրավիճակին։ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել, մասնավորապես, լեհ սահմանապահների կողմից փախստականների նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունքի վրա։ Տեղեկացնելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ միգրացիոն ճգնաժամի շուրջ իր շփումների մասին՝ Վլադիմիր Պուտինն ընդգծել է ծագած խնդիրների շուրջ ԵՄ երկրների եւ Բելառուսի ղեկավարների միջեւ անմիջական քննարկման նպատակահարմարությունը։

Երկու կողմերն էլ դժգոհություն են հայտնել ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայության կապակցությամբ։ Նշվել է, որ Դոնբասի շուրջ իրավիճակը նույնիսկ վատթարանում է։ Այս համատեքստում Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել Սեւ ծովում ԱՄՆ-ի եւ նրա մի շարք դաշնակիցների կողմից անցկացվող լայնամասշտաբ զորավարժությունների սադրիչ բնույթի վրա, ինչը մեծացնում է լարվածությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերություններում։

ՌԴ նախագահը նաեւ ընդգծել է, որ Կիեւը շարունակում է իր ապակառուցողական քաղաքականությունը՝ ուղղված Մինսկի համաձայնագրերի խափանմանը։ Այդ մասին է վկայում վերջերս Ուկրաինայի զինված ուժերի կողմից հակամարտության գոտում անօդաչու հարվածային սարքերի կիրառումը։