|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահները՝ Վլադիմիր Զելենսկին և Էմանուել Մակրոնը, հուլիսի 18-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին նրանք հայտնել են իրենց սոցիալական ցանցերում, փոխանցում է eurointegration.com.ua կայքը:
Զելենսկու խոսքով՝ զրույցը եղել է «շատ բովանդակալից» և տևել է մոտ մեկ ժամ։ Քննարկվել են առաջնահերթ պաշտպանական կարիքները, մասնավորապես՝ ուկրաինական ՊՕՊ-իուժեղացումը, SAMP/T համակարգերի հրթիռների մատակարարումը և անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորումը։
Նա նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է նաև լրացուցիչ թվով ուկրաինացի օդաչուների ուսուցանել Mirage կործանիչների վրա։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային՝ ՌԴ-ի դեմ Եվրամիության 18-րդ պատժամիջոցային փաթեթի ձևավորման ու առաջխաղացման գործում ներդրած «շոշափելի» աջակցության համար։
Իր հերթին Մակրոնն ընդգծել է Ուկրաինայի նկատմամբ աջակցությունը որպես եվրոպական անվտանգության և ապագայի ռազմավարական բաղադրիչ։ Նա ևս ողջունել է Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների ընդունումը։