Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև: Քննարկվող թեմաներից է եղել նաև Լեռնային Ղարաբաղը. հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի իրականացման առաջընթացի մասին: Նշվել է, որ իրավիճակը տարածաշրջանում, հիմնականում պայմանավորված ռուս խաղաղապահների ներկայությամբ, մնում է կայուն: Նախադրյալներ են ստեղծվել բնականոն տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար: Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրների լուծման գործում եվրոպացի գործընկերների, մասնավորապես` Ֆրանսիայի սերտ ներգրավման անհրաժեշտության վրա: Նրանք փոխադարձ պատրաստակամություն են հայտնել համակարգել Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբեր ասպեկտները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։