|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդները համատեղ բանակցություններ են վարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Զրույցի հիմնական թեման ԱՄՆ միջնորդական ջանքերն են՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար։ Rubrik-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Ելիսեյան պալատից։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մակրոնը, Մերցը և Սթարմերը ամերիկացի առաջնորդի հետ քննարկել են խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։
«Առաջնորդները քննարկել են Միացյալ Նահանգների կողմից նախաձեռնված միջնորդական վերջին զարգացումները և ողջունել են նրա ջանքերը՝ ուղղված Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելուն և սպանությունների դադարեցմանը», — նշել է աղբյուրը։