կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-30 15:11
Տարածաշրջան

Հակաբեղմնավորիչ դեղահաբը մուսուլման ընտանիքի ընկալումներում չի կարող լինել. Էրդողան

Հակաբեղմնավորիչ դեղահաբը մուսուլման ընտանիքի ընկալումներում չի կարող լինել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դարձյալ անդրադարձել է ծննդաբերությունների` սեռով պայմանավորված ընդհատումներին և հակաբեղմնավորիչ դեղահաբերին:

Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի երիտասարդական և կրթական ծառայությունների հիմնադրամի 20-ամյակի առիթով երիտասարդությանն ուղղված ելույթով հանդես եկած Էրդողանը անդրադարձել է հակաբեղմնավորիչ դեղահաբերին:

«Ծննդաբերությունների` սեռով պայմանավորված ընդհատումներ, հակաբեղմնավորիչ դեղահաբեր… Սրանք մուսուլման ընտանիքի ընկալումներում չեն կարող լինել: Մենք կգնանք այն ճանապարհով, որը թելադրում են Տերն ու մեր սիրելի մարգարեն: Առաջինը մոր դերն է»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ վստահեցնելով, որ դրանցից խուսափելու դեպքում ամենևին այլ սերունդ կլինի:

Էրդողանն ակնարկել է նաև Քուրդիստանի բանվորական կուսակցությանն անդամակցող երիտասարդներին, որոնք, նրա խոսքով, նման քայլի են դիմում  գիտակցության պակասի հետևանքով: «Ինչպես ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական կազմակերպությունների ծուղակն ընկնող երիտասարդներ կան: Նրանք հավատք ունեն, սակայն նրանց մոտ գիտակցության պակաս կա: Տեսնում ենք՝ թմրամոլ, խաղամոլ, աշխարհիկ տարբեր հաճույքների, անգամ՝ տեխնոլոգիայի մոլի երիտասարդներ կան: Այս հիմնադրամի դերը շատ կարևոր է դրանց կանխարգելման հարցում»,- նշել է Էրդողանը: