կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-11 11:14
Տարածաշրջան

«Ահաբեկիչը՝ մուսուլման, մուսուլմանն էլ ահաբեկիչ չի կարող լինել». Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ցուկերբերգին

«Ահաբեկիչը՝ մուսուլման, մուսուլմանն էլ ահաբեկիչ չի կարող լինել». Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ցուկերբերգին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Facebook սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին, ով երեկ իր աջակցությունն էր հայտնել մուսուլմաններին:

Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանն իր Facebook-յան էջում անգլերենով և թուրքերենով հայտարարություն է արել, որում ասվում է. «Ինչպես բոլոր առիթների և ելույթների ժամանակ եմ ասել, իսլամը խաղաղության կրոն է: Այն հանցախմբերը, որոնք մուսուլմանությունն օգտագործում են իրենց կեղտոտ խաղերի համար, ամեն օր անմեղ մարդկանց, գլխավորապես՝ մուսուլմանների են սպանում: ԴԱԻՇ, «Ալ Քաիդա», «Բոքո Հարամ» ու «Էլ Շեբաբ» կոչված այս մութ կառույցները մուսուլմանության դեմ  խաղերում դերակատարություն ունեն:  Ահաբեկիչը՝ մուսուլման, մուսուլմանն էլ ահաբեկիչ չի կարող լինել: Այս օրերին, որ «մուսուլման» և «ահաբեկիչ» բառերն օգտագործվում են համատեղ, կցանկանամ հայտնել, որ բարձր եմ գնահատում Մարկ Ցուկերբերգի հայտարարությունը՝ դրանց միջև մեծ տարբերությունը նկատելու համար»: