Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԴԱԻՇ-ը և սիոնիստական ահաբեկչությունը սպառնալիք են տարածաշրջանում, որոնց պետք է դիմակայել: Այդ մասին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Իրանի նախագահի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային կարևոր խնդիրներ և երկկողմ հարաբերություններ։
Ռաիսիի խոսքով՝ երկու երկրներին կապում են «երկարատև և խոր հարաբերությունները, և մենք թույլ չենք տա, որ այդ հարաբերությունները ենթարկվեն թշնամիների ազդեցությանը»։
Հիշեցնելով Իրանի աջակցությունը «Ադրբեջանի անկախությանը և տարածքային ամբողջականությանը»՝ Իրանի նախագահն ասել է. «Մենք թույլ չենք տա անվտանգության բացակայություն և արտաքին միջամտություն տարածաշրջանի խնդիրներին, և փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են խնդիրները լուծել փոխըմբռնման և բանակցությունների միջոցով։ Պետք է դադարեցնել հրահրումը և արտաքին միջամտությունը... ԴԱԻՇ-ը և սիոնիստական ահաբեկչությունը տարածաշրջանում երկու սպառնալիք են, որոնց պետք է դիմակայել»:
Նշելով, որ ԱՄՆ-ը և Իսրայելը «ցանկանում են քանդել» Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները, Ռաիսին ընդգծել է. «Օտարերկրյա միջամտությունը վնասում է տարածաշրջանի երկրներին, և մենք պետք է զգոն լինենք նրանց դավադրությունների նկատմամբ»։
Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունը երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ամրապնդման եւ իրանական ընկերությունների մասնակցությամբ տարանցիկ ուղիների զարգացման մասին։
Ալիեւն ասել է, որ կձեւավորվի հատուկ աշխատանքային խումբ՝ «ձեռք բերված պայմանավորվածություններին հետեւելու եւ կյանքի կոչելու համար»։