Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եղել է և այսպիսի ժամանակ, երբ Հայաստանի ղեկավարը հպարտորեն երկիրը ներկայացնում էր միջազգային հարթակներում, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները՝ նույն Ալիեւն ու Էրդողանը, նույն սեղանի շուրջ նստած խելոք լսում էին Հայաստանի հստակ դիրքորոշումները։
Տեսանյութը ԵԽ պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովից է, որը տեղի է ունեցել 2005թ․ մայիսի 16-17-ին, Լեհաստանի մայրաքաղաքում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթում անդրադառնում է եվրոպական ինտեգրացիային, ղարաբաղյան հակամարտությանը, որ Արցախը կատարել է իր ընտրությունը, անդրադառնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությանը։
Հիշեցնենք, որ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2005 թ. մայիսին՝ Քոչարյան-Էրդողան հայտնի նամակագրությունից 20 օր անց։ Նամակից հետո եւս Ռոբերտ Քոչարյանը վերահաստատում է հայոց պահանջատիրությունը, արդեն դեմ առ դեմ։