Փոխարժեքներ
04 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 420.51 |
RUB | ⚊ | ₽ 3.95 |
GBP | ⚊ | £ 499.95 |
GEL | ⚊ | ₾ 141.88 |
Մեր ողբերգությունը, մեր դժբախտությունը նրանում է, որ ՔՊ-ական այդ պատգամավորը՝ Անդրանիկ Քոչարյանը, ոչ միայն պատգամավոր է, այլ նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահը: Պատկերացնո՞ւմ եք՝ պատերազմի մեջ գտնվող երկրի Անվտանգության պաշտպանության հանձնաժողովի նախագահը մեկն է, որն անգամ պարզ ստորադասական նախադասությունը չի հասկանում: Կա՛մ չի հասկանում, կա՛մ էլ մոլորեցնում է: Yerevan.Today-ի հետ հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի 28-ին հրավիրված ասուլիսում ասել էր, որ եթե Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինը անվտանգության երաշխիքն է, պետք է տալ այդ հումանիտար միջանցքը։ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այլ կերպ էր մեկնաբանել՝ «հումանիտար միջանցքը» ներկայացնելով որպես «Զանգեզուրի միջանցք»։
«Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե մեր երկիրը փրկելու համար Նիկոլ Փաշինյանի հեռանալու գինն այն է, որ պետք է իրեն տալ հումանիտար միջանցք, ապա այդ հումանիտար միջանցքը պետք է տալ՝ փրկելու համար մեր երկիրը: Եթե Անդրանիկ Քոչարյանը, պատերազմի մեջ գտնվող երկրի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողվի նախագահը «հումանիտար միջանցք» և «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումներն իրարից չի տարբերում, դա խոսում է, մեր երկրի ողբերգական վիճակի մասին»,- ասաց Խամոյանը:
Պատգամավորի խոսքով, իրենք այդ կերպ կառավարում են նաև երկիրը՝ տարբեր վայրերում տարբեր խոստումներ են տալիս, ինչը հայ զինվորի կյանք է արժենում․ «Անդրանիկ Քոչարյանի խոսքերից ինձ մոտ տպավորություն է, որ, փաստորեն, դեմ է Նիկոլ Փաշինյանին հումանիտար միջանցք տալուն: Սա խորհելու առիթ պետք է տա Նիկոլ Փաշինյանին: Կամ էլ Անդրանիկ Քոչարյանն այնքան լավ է հասկանում, որ այդ հումանիտար միջանցքի մեջ ինքը և իր որոշ գործընկերներ չեն տեղավորվելու, որ հիմա փորձում է կտրել նաև Նիկոլ Փաշինյանին տրվելիք այդ «հումանիտար միջանցքը»: