Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռուստահաղորդումներից մեկի ուղիղ եթերում. տեղեկացնում է Gazetevatan-ը:
«Մենք ասում ենք՝ եթե այս հարցում անկեղծ եք, եկեք այս հարցը թողնենք պատմաբաններին, նրանք թող աշխատեն: Բացենք արխիվները: Մեր արխիվների ուսումնասիրությունների արդյունքում 1 միլիոնից ավելի փաստաթուղթ բացահայտվեց: Եթե Հայաստանն արխիվ ունի, ինքն էլ թող բացի: Եթե երրորդ երկիր ունի՝ դարձյալ: Բայց դրանցից ոչ ոք այդ համարձակությունը չի ցուցաբերում»,-ասել է Էրդողանն ու հավելել. «Մենք պարտավոր չենք ինչ-որ մեկի պատվերով ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Նա հիշեցրել է նաև անցած տարվա ապրիլի 23-ին իր հղած ուղերձն ու ասել. «Դրա դիմաց մենք դրական պատասխան չստացանք, թեեւ շատ երկրների նախագահներ այդ քայլը գնահատել են: Բայց էդ Հայկական սփյուռքը խելոք չի մնում: Միակ բանը, որ անում են` Թուրքիային մեղադրելն է: Բայց, «Թուրքիան մեղավոր է» ասելով, Թուրքիան մեղավոր չի դառնում»:
Էրդողանը քննադատել է Հայկական սփյուռքին, թե «միակ բանը, որ անում է սփյուռքը, իրենց հետ որևէ կապ չունեցող երկրներում որոշումներ կայացնել տալն է»:
«Եթե հարցնեք քարտեզի վրա Հայաստանը ցույց տալ, չեն կարող, սակայն այդ երկրների խորհրդարանները Հայաստանի վերաբերյալ որոշումներ են կայացնում»,- ասել է նա:
Ի դեպ, հիշեցնենք, որ Էրդողանի պնդած «բաց արխիվները» ուսումնասիրել ցանկացող թուրք պատմաբաններ Թաներ Աքչամն ու Այհան Աքթարը մեղադրել էին Թուրքիային՝ արխիվները ուսումնասիրել չկարողանալու համար: