Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ-ի հերթական նիստի օրակարգում՝ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցն է։ Դատավորների ընդհանուր ժողովն առաջարկել է Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունը։ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ այս պաշտոնին Դատավորների ընդհանուր ժողովն առաջարկել էր Դավիթ Բալայանի թեկնածությունը, բայց ՔՊ-ն չմասնակցեց նրա ընտրությանը։
Խամոյանը նկատեց, որ թաքցվում է Դավիթ Խաչատուրյանի կենսագրության այն դրվագը, որ նա 2009-2016 թվականներին նա եղել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի»՝ Սորոսի հիմնադրամի կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ, 2016-2020 թվականին նույն կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ։ Խամոյանը հարցրեց՝ այս փասը ինչպե՞ս կարող է ազդել նրա կողմնակալության կամ անկողմնակալության վրա։
Մանրամասն՝ տեսանյութում