Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, ցավոք, գործնականում նույնն է, ինչ մինչ 2018 թվականի մարտ ամիսն էր, երբ ես զեկույց էի հրապարակել, այսօր հրավիրված մամուլի ասուլիսն հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
2021 թվականին ՄԻՊ գրասենյակն այցեր է իրականացրել Ավանի, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։
«Եթե եղել են դրական փոփոխություններ, դրանք արձանագրվել են օբյեկտիվ զեկույցում. կամ դրվագային են եղել, կամ կապված են առողջապահության նախարարության հետ», - ասաց Թաթոյանը՝ նշելով, թե խոսքն առողջապահության գործող նախարարի մասին է։
«Նախկինում դրական զարգացումներ չենք ունեցել», - ասաց նա։
Նրա խոսքով՝ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել.
«Չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակում։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ Հայաստանում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։ Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն», - ասաց պաշտպանը։