Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի վարչապետ Արա Հարությունյանն այսօր բերքահավաքի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն: Մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և շրջվարչակազմերի ղեկավարները:
Գյուղնախարարն ասել է, որ Արցախի տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց:
Գյուղախարարն ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում: Երաշտը մեծ վնաս է հասցրել դաշտերին: Այդ պատճառով այս տարի կանխատեսվում են հացահատիկայինների բերքատվության ցածր ցուցանիշներ՝ նախորդ տարվա համեմատ:
Անդրանիկ Խաչատրյանի խոսքով` դաշտերում ներկայում աշխատում է 192 կոմբայն, և բերքահավաքի աշխատանքներում գյուղտեխնիկայի խնդիր չկա:
Նախարարը նաև տեղեկացրել է, որ ցորենը դաշտում արտադրողից գնում են կիլոգրամը 145 դրամով, իսկ տեղափոխման դեպքում ալրաղացների և այլ տնտեսվարող սուբյեկտներն այն ընդունում են 150 դրամով և ավելի բարձր գնով՝ կախված ցորենի որակից:
Խորհրդակցության ընթացքում Արա Հարությունյանն, անդրադառնալով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային բարելավման հիմնախնդիրներին, տեղեկացրել է, որ բարերար Վարուժան Գրիգորյանը 150 մլն դրամ է հատկացրել այդ նպատակով: Վարչապետը շրջվարչակազմերի ղեկավարներին հանձնարարել է ըստ առաջնահերթության վերջնականացնել կարիքավոր ընտանիքների ցանկերը և զբաղվել աջակցության հատկացմամբ:
Արա Հարությունյանը հավելել է, որ ծրագրի ավարտին իր վերահսկողական ծառայությունը համապատասխան ստուգումներ է անցկացնելու գումարների նպատակային օգտագործման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի կառավարության տեղեկատվական կենտրոնը: