Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հերթական ընտրությունները սովորաբար ընկալվում են որպես պետության կայուն զարգացման, հաջորդ իշխանության ձևավորման միջոցով հանրային ու պետական նշանակության խնդիրների լուծման միջոց: Հերթական ընտրությունները կայուն իրավիճակներում, քաղաքական դաշտի հերթական ընտրապայքարի, պետության ապագայի հաջորդ փուլի զարգացման ու առաջընթացի ծրագրային պայքար է:
ՀՀ բոլոր ընտրությունները՝ մինչև 2017թ. եղել են հերթական ընտրություններ՝ բացառությամբ 1998թ. նախագահական և 2018թ. խորհրդարանական ընտրությունները: 1995թ., 1996թ., 2003թ., 2007թ., 2008թ., 2012թ., 2013թ., 2017թ. համապետական ընտրություններում մեր քաղաքացիները կայուն զարգացման պայմաններում կայացրել են պետության ապագայի և զարգացման հաջորդ փուլի ընտրությունը:
Արտահերթ ընտրությունները՝ ցանկացած երկրում նշանակում են, որ առկա է քաղաքական իշխանության և կառավարման համակարգի ճգնաժամ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակից շուտ գնալ նոր իշխանության ձևավորմանը: Նոր իշխանությունը, կամ արտահերթ ընտրությունը, որպես կանոն տվյալ ժամանակահատվածի հակաճգնաժամային գործիքն է, որով սահմանադրական և օրինական ճանապարհով քաղաքացիներին հնարավորություն են տալիս դուրս գալ ստեղծված իրավիճակից:
2021թ. ցավոք մենք պարտադրված ենք գնալու ՀՀ պատմության մեջ երրորդ արտահերթ ընտրությունների: Այս իրավիճակը խիստ բացառիկ է, և համեմատելի չէ արտահերթ ընտրությունների նախորդ պատճառների հետ: Այս արտահերթ ընտրությունները գործող իշխանության հետ ոչ թե ծրագրային կամ գաղափարական հակասությունների արդյունքն է, այլ պետության հանդեպ սպառնալիքների և ազգային խոշորամասշտաբ ձախողումների հետևանք:
Կապիտուլյացված Նիկոլը և իր ձախողված ապազգային “կերպարները” գիտակցում են, որ վաղ թե ուշ պետք է հեռանան և հեռանալու համար ընտրել են այս ճանապարհը, որպեսզի իրենց անվտանգ հեռացման գործը դնեն հասարակության վրա: Իսկ եթե ընտրության արդյունքում մնան, ապա Արցախը թշնամուն հանձնելու, 5000-ից ավելի զոհերի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի սահմանամերձ շրջանները բզկտելու, պետական համակարգը ձախողելու, տնտեսությունն ու անվտանգությունը քայքայելու, ինչպես նաև միտումնավոր պարտված պատերազմի պատասխանատվության ամբողջ բեռը դնելու են ժողովրդի վրա: Սա է նիկոլիզմի հաշվարկը:
Բացի այդ, նիկոլիզմն ունի նաև իր գոյության պահպանման խնդիրը: Հույս ունեն, որ վարչական ռեսուրսների, կեղծիքների և ուժային բախումների միջոցով կարող են վերարտադրվել: Դա ինքնապահպանական բնազդն է, որը բացառել չի կարելի:
Կյանքը շարունակվում է և ապրել է պետք: Ապրել որպես Հայ, ապրել արժանապատիվ և անվտանգ կյանքով: Ապրել զարգանալու, ուժեղանալու և պետությունը վերականգնելու ճանապարհով: Ապրել համերաշխ ու միասնական: Ապրել հավատով ու հույսով: Սա արտահերթ գերնպատակներ են, որոնք միավորելու են ճգնաժամից դուրս գալու համար պայքարող բոլոր քաղաքական ուժերին:
Ժամանակն է, որպեսզի հասարակությունը զինվի դրական էներգիայով, ոգեղեն ու իրատեսական նպատակներով: Մենք պետք է կտրենք մեր կապը ստի, կեղծիքի, ատելության, միմյանց դեմ տարվող քարոզչության, անհանդուրժողականության հետ: Որպես ժողովուրդ՝ մենք պետք է կտրենք մեր կապը անցյալի և նիկոլիզմի հետ: Անցյալի ողբերգական երեք տարիները պետք է դաս լինի մեր բոլոր քաղաքացիների համար:
Աստված պահապան մեր ժողովրդին»: