կարևոր
1687 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-08 11:53
Քաղաքական

Ալիևի հետ երկկողմ բանակցությունը լինելու է պարտվողի ու հաղթողի խոսակցություն․ Արմեն Ռուստամյան

Փորձում են ասել՝ տեսեք, երբ մենք երկկողմ բանակցում ենք դրական արդյունքներ են լինում, բայց դա շատ վտանգավոր է․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ 

Նրա խոսքով՝ երկկողմ բանակցությունը լինելու է պարտվողի ու հաղթողի խոսակցություն։

«Երբ է առաջանում բանակցությունների և միջնորդների անհրաժեշտություն, այն ժամանակ, երբ կողմերը ունենում են անհամատեղելի դիրքորոշումներ։ Միջնորդները տալիս են հնարավորություն, որ այն, ինչ ձեռք է բերվել, երաշխավորվի»,-ասաց Արմեն Ռուստամյանը։ 

Ռուստամյանի պնդմամբ՝ ցանկացած միջնորդի դասական արձագանքն այն է, որ երկու կողմերը համաձայնության գան, իսկ իրենք երաշխավորեն դրա իրականացմանը։

 «Հայաստանը և Ադրբջանը պետք է երկկողմ ձևաչափով մերձեցնեն իրենց հարցրը և ես կարծում եմ, որ դա տեղի է ունենալու Ադրբեջանի պահանջների բավարարելու պարագայում և ես չունեմ լավ ակնկալիք»,-շեշտեց Արմեն Ռուստամյանը։