Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 20-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել Գոռ Մելիքի Եղիազարյանին (ծնված 1994-ին):
Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
Գոռ Եղիազարյանը սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում, 2016- 2017 Ագրարային համալսարանի մագիստրատուրայում, իսկ 2017 թվականին, ստանալով տարկետում` ընդունվել է և շարունակել է ուսումը ՀԱԱՀ-ի «Գյուղտնտեսական արտադրության մեքենայացում, մեքենաներ և սարքավորումներ» (դասիչ՝ Ե.20.01) մասնագիտությամբ ասպիրանտուրայում` «Ավտոտրակտորներ և գյուղատնտեսական մեքենաներ» ամբիոնում:
2021 թվականի հունիսի 18-ին Հ կայացել է նրա ատենախոսության պաշտպանությունը, և խորհրդի որոշմամբ շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2021 թվականից ագրարային համալսարանում հանդիսանում է 21Т-4C052 ծածկագրով՝ «Հողի կառուցվածքային մոդելավորմամբ հողամշակ մեքենաների բանող օրգանների պարամետրերի հիմնավորում և հողամշակման որակական ցուցանիշների բարելավում» գիտական թեմայի կատարող։ Գ. Եղիազարյանը աշխատում է նաև «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ում որպես 2-րդ կարգի թողարկող ճարտարագետ:
Մեր այլ որոշմամբ կառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Ցոլակ Ղուկասի Ղուկասյանին (ծնված 1995-ին):
Ցոլակ Ղուկասյանը կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ ստանալով տարկետում` շարունակել է իր գիտական, գիտահետազոտական, գիտամանկավարժական գործունեությունը «Հայ-Ռուսական» համալսարանում՝ ղեկավարել է բնական լեզվի մշակման ուսանողական գիտահետազոտական խումբ, հանդիսանում է մագիստրոսական ավարտական աշխատանքի գիտական ղեկավար:
2021 թվականի մայիսի 25-ին պաշտպանել է ատենախոսությունը, և նրան շնորհվել է տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան՝ «Հայերեն տեքտստերում ընդօրինակությունների հայտնաբերման մեթոդներ ու ծրագրային միջոցներ» թեմայով:
Աշխատում է Հայ-Ռուսական» համալսարանի «Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի համակարգային ծրագրավորման» ամբիոնում որպես դասախոս:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում: