|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 22-ի նիստում որոշեց մի շարք քաղաքացիների ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Մասնավորապես, զինծառայությունից ազատվում են հետեւյալ անձինք.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել՝
1) Արկադի Սամվելի Սուրուջյանին
2) Մհեր Ալեքսանի Պետրոսյանին
3) Միքաել Արայի Պողոսյանին
4) Արկադի Սուրենի Մկրտիչյանին
5) Անդրե Մ Քորիի Սփայթին
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ նախագահի հրամանագրերով այդ անձանց քաղաքացիություն է շնորհվել, որից հետո նրանց տարկետում է տրվել զինծառայությունից:
Այս անձինք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում նախապատրաստվելու և մասնակցելու են Եվրոպայի առաջնության նախընտրական փուլերի խաղերին:
Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: