Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արա Պապյանը համարում է, որ հայ գիտնականների մասնակցությունը կովկասագիտական ու թուրքագիտական կոնֆերանսների պարտադիր է: Այսօր, անդրադառնալով նմանատիպ կոնֆերանսի իր մասնակցության կապակցությամբ հնչած դժգոհությանը, նա լրագրողներին ասաց. «Վա՞տ է, որ ես հստակ դրել եմ ՀՀ հողային իրավունքի հարցը, ցույց եմ տվել բոլոր քարտեզներն ու փաստաթղթերը, նշել եմ հայոց պահանջատիրության իրավական հիմքերը: Մենք պետք է հստակ հասկանանք, որ քանի դեռ մենք չեն չեզոքացրել ու հաղթահարել Ցեղասպանության հետեւանքները, մեր երկիրը սա էլ լինելու: Բոլորովին այլ Հայաստան կլիներ, եթե Ցեղասպանության հետեւանքները վերացված լինեին»:
Պապյանը նշեց, որ, մասնակցելով կոնֆերանսին, ինքը բարձրացրել է Ցեղասպանության հետեւանքների վերացման հարցը, սակայն ինչո՞ւ են հայ գիտնականները վախենում, թող թուրքերը վախենան:
«Թե՞ վախենում են, որ Ցեղասպանության ճանաչման հարթությունից հարցը կանցնի հետեւանքների վերացման ոլորտ, ու իրենք այլեւս գործ, անելիք չեն ունենա…»,- ասաց Պապյանը: