կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-10 11:23
Հասարակություն

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց Լորիս Ճգնավորյանի որդուն՝ Էմմանուել Ճգնավորյանին

Կառավարությունը պարտադիր զինծառայությունից ազատեց Լորիս Ճգնավորյանի որդուն՝ Էմմանուել Ճգնավորյանին

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 10-ի նիստում որոշեց պարտադիր զինվորական ծառայությունից ազատել 1995 թվականին ծնված Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին:

Որոշման հիմնավորման մեջ նշված է. «Էմմանուել Ճգնավորյանն այսօր միջազգային առաջատար երաժշտական հարթակների ամենից պահանջված երաժիշտներից է: Նա դեռեւս 2016-ին ստացել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Տարկետում ստանալուց հետո Էմմանուել Ճգնավորյանը շարունակել է իր գործունեությունը:

Radio KlassikStephansdom-ը Ճգնավորյանին ճանաչել է որպես երաժշտության պերճախոս մեկնաբան: 2017-ից նշյալ ռադիոկայանում նա վարում էր իր "Der Klassik-Tjek" հաղորդումը: Հիշատակման է արժանի Ճգնավորյանի երաժշտական ընտանիքի դերը: Որպես կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի որդին՝ Էմմանուելը երաժշտությամբ սկսել է զբաղվել վաղ հասակից և իր արվեստում միավորել է երաժշտական և մշակութային աշխարհները:

2021/22թթ. համերգաշրջանում նա ղեկավարելու է Գրացի ֆիլհարմոնիկ, Tonkünstler Orchestra, Հեյլբրոննի Württembergisches Kammerorchester, Լինցի Bruckner Orchestra և այլ նվագախմբեր:

2014-ից դիրիժորության դասեր է առել հորից՝ կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանից, միաժամանակ վարպետության դասեր առնելով Անգլիայում և Իտալիայում: Ապագայում նա մտադրված է զբաղվել զուտ դիրիժորությամբ:

Որպես մենակատար ջութակահար Ճգնավորյանը մոտ ապագայում հանդես է գալու Filarmonicadella Scala (դիրիժոր՝ ՌիկարդոՇայի), Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ (դիրիժոր՝ Յուրի Տեմիրկանով), AccademiaNazionale de Santa Cecilia (դիրիժոր՝ Սակարի Օրամո) և այլ նվագախմբերի հետ:

Essen Philharmonic-ը 2021/22 համերգաշրջանում Էմմանուել Ճգնավորյանին է նվիրել «Արտիստի դիմանկարը» ծրագիրը, իսկ որպես մշտական հրավիրյալ արտիստ՝ Artist in Association, Ճգնավորյանը հանդես է գալու Վյուրտեմբերգի կամերային նվագախմբի հետ:

Հաշվի առնելով երաժշտի միջազգային հեղինակությունն ու վարկանիշը, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ոլորտում նրա պահանջվածությունն ու համատեղ աշխատանքի հեռանկարները՝ առաջարկում ենք Էմմանուել Լորիսի Ճգնավորյանին ազատել պարտադիր զինվորական ծառայությունից»: