|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ՀՀ կառավարությունը ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի անդամներ Սերոբ Գրիգորյանին, Արտյոմ Սիմոնյանին և Արմեն Համբարձումյանին ազատեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ, ըստ հիմնավորման, նշված ֆուտբոլիստներին կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ տարկետում էր տրվել մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը:
«Քանի որ Սերոբ Գրիգորյանի, Արտյոմ Սիմոնյանի և Արմեն Համբարձումյանի 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ ֆուտբոլիստներին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից: Ֆուտբոլիստները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում»,- ասված է հիմնավորման մեջ: