|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Սա արդյո՞ք Դոնթի բանաձևից բխող, ժողովրդավարական սկզբունքներից բխող իրավիճակ է․ իհարկե՝ ոչ, բայց դրա պատասխանատուն իշխանությունն է։ Համեմատական անցկացվեց՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրինակը։ Ունենալով իմ բոլոր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառները, օրինակ՝ Վահագն Հովակիմյանի դեպքում, որովհետև համարում եմ, որ ՀՀ Սահմանադրական բարեփոխումների «հենասյունը» դրել է հենց պարոն Հովակիմյանը, բայց, եթե ես իմանայի Դոնթի բանաձևի սկզբունքը պահպանվում կամ խախտվում է՝ ելնելով իմ ձայնից, նախապատվությունը կտայի Դոնթի բանաձևին, որովհետև դա է ժողովրդավարության ձևը»,- ԱԺ ամբիոնից հնչեցրած իր ելույթում ասաց պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Թեման մանրամասնում է տեսանյութը։