Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շահումով խաղերի ոլորտում իսկապես ունենք մտահոգիչ իրավիճակ, քանի որ շահումով խաղերը վերաբերում են ՀՀ յուրաքանչյուր մարդու, որը դրա մեջ ներքաշվում է․ ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Եթե նայենք մարդու իրավունքների տեսանկյունից՝ կյանքի իրավունքից մինչև ցանկացած այլ իրավունք այս հարցի հետ առնչվում է։ Իհարկե, նախագծի նպատակը դրա տարածումը որոշակիորեն սահմանափակելն է, մյուս կողմից՝ ստացվում է՝ ոլորտում հնարավոր մտահոգություն արտահայտածները՝ հեռուստաընկերության, ռադիոյի կամ նման կազմակերպությունների մտահոգություններն են, որոնք, բնականաբար, տնտեսական գործունեություն են իրականացնում ու դրանից հարկեր վճարում և այլն։ Մյուս տեսանկյունից՝ ունենք վատի և շատ վատի միջև շահերի բախում։ Կարծում եմ՝ այն ճանապարհը, որն ընտրվել է, հենց դա է ավելի լավ ճանապարհը։ Մենք ունենք իրավիճակ, որ, ենթադրենք, բոլոր այն մարդիկ, որոնց գույքի վրա կալանք է դրված վարկ չեն կարող վերցնել, բայց կալանք դրած գույքի պայմաններում շահումով խաղերի մեջ կարող են ներգրավվել»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում։