Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապօրինության դեպք է տեղի ունեցել գործընկերոջս՝ Աշոտ Սիմոնյանի նկատմամբ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպած մամուլի ասուլիսում։
«Պատգամավորին բերման են ենթարկել, 3 րոպե հետո ասել՝ վայ, դուք պատգամավոր ե՞ք․․․ Վստահ եմ և կասկած եմ դնում՝ արդյոք այդ գործողություն անողները եղել են ոստիկան, թե ոչ»,-ասաց Արամ Վարդևանյանը։
Նա կասկած հայտնեց, որ այդ մարդիկ օլիգարխների թիկնապահներ են եղել՝ ոստիկանի համազգեստ հագած։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ՀԳՄ անդամ Աշոտ Սիմոնյանին ապօրինի բերման ենթարկել․ պատգամավորն ունի անձեռնմխելիություն և այդպիսի գործողությունները նրա հանդեպ արգելված են օրենքով։
Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ: Փողոց են դուրս բերվել անգամ նախկին՝ «հրեշտակների» գնդի հագուստով մարդիկ, մինչդեռ այդ գունդը վաղուց ցրել են: Ոստիկանի արտահագուստի տակ թաքնված են անհայտ կարգավիճակի մարդիկ, չի բացառվում՝ օլիգարխների թիկնազորի անդամներ:
Նշենք, որ երեկ՝ «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքի ժամանակ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ այսօրվանից անհնազանդության խաղաղ գործողություններ են սկսվելու ամբողջ հանրապետությունով մեկ․ փակվելու են հատկապես մայրաքաղաքի կենտրոնական փողոցները։ Նա կոչ արեց որևէ գործ չպլանավորել՝ գործադուլ և դասադուլ իրականացնել։ Իսկ Ֆրանսիայի հրապարակում երեկվանից գիշերել են հանրահավաքի բազմաթիվ մասնակիցներ։ Սաղաթելյանը հայտարարեց, որ այս դժվարությունները ընդամենը օրերի հարց են՝ ապազգային իշխանությունները հեռանալու են։
Մանրամասն՝ տեսանյութում