Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Դովիլյան հայտարարությանը` այն համարելով հստակ, ուժեղ եւ առանց երկիմաստությունների:
«Հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ժամանակը եկել է` մտածելու եւ գտնելու համաձայնագրի մշակման եզրեր: Այն զգուշացնում է` ձեռնպահ մնալ ուժի կիրառումից եւ հորդորում է հակամարտող կողմերին հնարավորինս արագ համաձայնության եզրեր գտնել: Ես հաստատ համոզված եմ, որ բոլոր կողմերը հստակ հասկացել են այդ ուղերձի կարեւորությունը, եւ հուսով եմ` երկու կողմն էլ այդ ընկալումը կցուցաբերեն Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ»,- ասաց դեսպանը:
Անրի Ռենոն գրեթե չպատասխանեց լրագրողների` ԼՂՀ հարցի կարգավորման մասին հարցերին` պատճառաբանելով, որ իրենց երկրի դեսպաններին չի վերապահվում պատասխանել նման հարցերի, քանի որ իրենք համանախագահ ունեն: «Ուստի, այս առումով Ֆրանսիայի դեսպանը պետք է ցուցաբերի վերին աստիճանի լուռ եւ ավելի զուսպ մնալու քաղաքականություն»,- նշեց նա: