Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել Իրանում գտնվող իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել երկիրը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին։
«Իրանում գտնվող Ֆրանսիայի քաղաքացիներին առաջարկվում է հնարավորինս շուտ լքել երկիրը՝ հաշվի առնելով կամայական ձերբակալությունների վտանգը»,- ասված է ԱԳՆ-ի կայքում։
Նախարարության տվյալներով՝ Իրանում գտնվող ֆրանսիացիները կանգնած են ձերբակալությունների ու անարդար դատավարությունների վտանգի առաջ։
«Այս համատեքստում Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան հնարավորությունները Իրանում կալանավորված կամ ձերբակալված քաղաքացիներին հյուպատոսական պաշտպանություն ապահովելու հարցում խիստ սահմանափակ են»: