Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թվային անվտանգության կորպուսն իրականացրեց առաջին լուրջ քայլն ադրբեջաներենի խոսքի ճանաչման ուղղությամբ։ Մշակվել է այդ լեզվի առաջին դատասեթը (dataset - բնօրինակ տեքստի հետ համադրված ձայնագրություն)։
Ի տարբերություն Հայաստանի Արդբեջանը շատ վաղուց է փորձում մշակել խոսքի ճանաչման՝ վերծանման ծրագիր իր լեզվի համար և այն էլ շատ լուրջ ինստիտուտների, մասնագիտական ու ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացմամբ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի այդ ջանքերն այնքան էլ արդյունավետ չեն։
Հետևաբար մենք ունենք իրական հնարավորություն արագացված տեմպերով մշակել այդ կարևորագույն (անվտանգային) գործիքը և ապացուցել մեր տեխնոլոգիական առավելությունը հակառակորդ երկրի նկատմամբ, ինչն անչափ կարևոր է հաղթահարելու նրա կողմից գործադրվող հոգեբանական ճնշումը ետպատերազմական այս ծանր շրջանում։
Հիմա ամեն ինչ կախված է մեր ադրբեջանագետներից։ Չի կարելի անվերջ հույս դնել այսպես կոչված «պատասխանատու» կառույցների վրա, որ իբր այնտեղ ամեն ինչ անում են, որ հայկական կողմը վերականգնի կորցված հավասարակշռությունը և հասնի առավելության։ Վտանգավոր ինքնախաբեություն ու պատրանք է։ Շռնդալից փլուզվող բուտաֆորիկ ՀՀ֊ն անգամ իրեն չի կարող փրկել։
Հետևաբար կրկին կոչ եմ անում միանալ Թվային անվտանգության կորպուսին։ Խոսքս ուղղված է հատկապես ՀՀ հայտնի՝ անունով ադրբեջանագետների, ովքեր չնայած տեղյակ են այս նախաձեռնությանը, սակայն դեռ ծանրութեթև են անում ինձ համար անհասկանալի և անընդունելի պատճառներով։ Օր֊օրի արցախցի ադրբեջանագետները համախմբվում են այս նախագծի շուրջ։ Հետևաբար կան բոլոր նախադրյալները, որոնք կարող են ապահովել ծրագրի իրականացումն առանց ՀՀ մասնագիտական հեղինակությունների։ Ուղղակի հարց է ծագելու, թե ո՞ւր էին վերջիններս, երբ կարիք կար մշակել տեխնոլոգիական զենքեր հիբրիդային պատերազմների այդ փուլում։ Դիտորդական գրառումները, ելույթները ժամկետանց ու անարդյունավետ գործունեություն է։ Ռեֆլեքսային գործելաոճով հնարավոր չէ մրցակցային առավելության հասնել սուր հակամարտություններում առավել ևս այս տեխնոլոգիական դարաշրջանում, երբ մեքենայական գործիքները ավելի վճոռոշ դերակատարություն են կատարում, քան մարդիկ։
Արտակ Հովսեփյան