ՍԱԴՐԱ՞ՆՔ, ՁԵՌՔ Ե՞Ք ԱՌՆՈՒՄ
Այսօր Ադրբեջանի զինված ուժերը
ժամը 14:30-ի սահմաններում հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ են բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ, այրել Կարմիր շուկայի մանկապարտեզի հարևանությամբ կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան,
ժամը 17:00-ին հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել Ասկերանի Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ, վնասել գյուղատնտեսական տեխնիկան,
Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում, քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային, վնասել մեքենայի դիմային մասը։
Արցախի Հանրապետության պատկան մարմիններն իրերն իրենց անունով կոչելու փոխարեն տեղի ունեցած երեք դեպքն էլ որակել են որպես "սադրանք"։
Բայց, գրողը տանի, սրանք "սադրանքներ" չեն։
Սրանք հանցագործություն են, ահաբեկչական ակտ, հայերի դեմ հետևողականորեն և շարունակաբար իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորում։
Յուրաքանչյուր նման դեպք նախևառաջ ուղղված է Արցախում վախի մթնոլորտի ուժգնացմանն ու լիակատար հայաթափմանը։
Յուրաքանչյուր նման դեպք չպետք է անպատասխան մնա։ Ադրբեջանցիքի մեջ ամենակարողության ու անպատժելիության զգացումը խեղդել է պետք։
Թշնամու հետ՝ ոնց թշնամու․․․
Ալվինա Աղաբաբյան
«Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ֊ի նախագահ
Հիշեցնենք, որ Ադրբեջանը կրակ էր բացել Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Նշենք, որ Ադրբեջանական զինուժն ավելի ուշ Ասկերանում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 գյուղացու ուղղությամբ