Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԵՐԿԻՐ: Այսօր հայ գրող, արձակագիր Սերո Խանզադյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 104 տարեկան:
Գրող Մկրտիչ Սարգսյանն իր «Ակամա երգիծաբաններ» գրքույկում պատմում է. «Մի օր Սերո Խանզադյանը վաղ առավոտյան զանգահարում է ու ասում. «Շալվարդ ոտներդ գցիր ու դուրս եկ»:
Երեքով՝ Մկրտիչ Սարգսյանը, Սերո Խանզադյանը և Հրաչյա Հովհաննիսյանը, բարձրանում են այժմյան Ամերիկյան համալսարանի նորատունկ պուրակը, որի ծառերից մեկի տակ՝ փոսի մեջ, մի շիշ օղի և ուտելիք է դրված լինում:
-Աղասի Խանջյանի գերեզմանն է,- ասում է Սերոն, իսկ Հրաչյան լալիս է բարձրաձայն ու գովում հանգուցյալին:
Երեքով երկար լալիս են ու օղի խմում, մեկ էլ Սերոն անհանգստության նշաններ է ցույց տալիս, դադարում է արտասվել, դեսուդեն է նայում ու ասում.
-Սպասեք, սպասեք, սխալ տեղ ենք լաց եղել: Այ էն ծառի տակ է թաղված, էնտեղ պիտի լայինք»:
***
1915 թվականի նոյեմբերի 20-ին ծնվել է հայ հայտնի գրող, արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայկական ՀԽՀ թվականի պետական մրցանակի դափնեկիր Սերո Խանզադյանը:
Նա իր կյանքի ընթացքում զբաղվել է ուսուցչությամբ, մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին:
Խանզադյանի հայտնի գործերից են՝ «Մխիթար սպարապետ», «Գարեգին Նժդեհ», «Շուշի», «Ղարաբաղը կրակների մեջ» և այլն: