Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականում հրապարակվել է գերմանացի գրող և հասարակական գործիչ Օլիվեր Շմիտի բաց նամակը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ Արցախի անկախությունը ճանաչելու և ՄԱԿ-ի 194-րդ լիիրավ անդամ ընդունելու կոչով. տեղեկացնում է yerkir.am-ը:
Նամակի հեղինակը գրում է, որ անցած ամառ եղել է Արցախում՝ Եվրախորհրդարանի անդամ Մարտին Զոնեբորնի ղեկավարած պատվիրակության կազմում, և հանդիպումներ ունեցել հանրապետության ներկայացուցիչների հետ, այցելել երկրի տարբեր վայրեր: Ըստ Շմիտի՝ Արցախում տեսել է պետականության բոլոր նշանները, իսկ Ստեփանակերտն իսկական մայրաքաղաք է: Ընդ որում, գրողի խոսքով, Արցախի անկախությունն անհրաժեշտ է ճանաչել որքան հնարավոր է արագ, ցանկալի է՝ հետին թվով՝ 2020-ի հունվարի 1-ով:
Շմիտը նկարագրում է Արցախի գեղատեսիլ վայրերը, մարդկանց հյուրընկալությունը՝ նշելով, որ երկիրը զբոսաշրջային մեծ պոտենցիալ ունի: