|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանը չի նշել որևէ սադրանք Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների դեմ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կարգավորվելու միտում ունի,- ընդգծել է նա:- Մենք գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի`իրենց պարտավորությունները կատարելու, իրավիճակի ընդհանուր կայունացման ուղղությամբ աշխատելու մտադրությունը: Ռուսաստանն էլ իր հերթին շարունակում է պատասխանատու կերպով և արդյունավետ կատարել հրադադարի երաշխավորի՝ իր գործառույթը: Դեռևս սադրիչ գործողություններ չեն եղել Ռուսաստանի խաղաղապահների դեմ»:
Լավրովը նշել է, որ դեկտեմբերի 13-ին միակ նկատելի խախտումը տեղի է ունեցել շփման գծում, որտեղ ռուս խաղաղապահներ չեն եղել: «Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ շփման ընթացքում մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության ձեռնարկած ակտիվ քայլերը հնարավորություն տվեցին խուսափելու միջադեպի սրացումից: Մենք շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու համար զինադադարի խախտումը»,– եզրափակել է նա: