|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ղազախստանի տարածքում ԱՄՆ ռազմաբազայի շինարարությունը օրակարգում չէ և չի քննարկվում: Համապատասխան ծրագրերը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հերքել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:
Նրա խոսքով՝ երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է էներգետիկայի, ներդրումների և տեխնոլոգիաների բնագավառում: «Մենք անընդհատ շփման մեջ ենք միջուկային զենքի վերացման և չտարածման վերաբերյալ», - ասել է Տոկաևը:
Տոկաևը հավելեց, որ նախկինում Միացյալ Նահանգների և Ղազախստանի փորձագետները միասին աշխատել են կենսաանվտանգության ոլորտում ՝ Ալմա-Աթայում գործող նախկին Հակաճգնաժամային ինստիտուտում: Նախագահն ընդգծել է, որ պայմանագիրն ավարտվել է, և օտարերկրացիները լքել են լաբորատորիան:
«Հաշվի առնելով այս ոլորտում հետազոտությունների արդիականությունը, մենք պատրաստ ենք առավել թափանցիկ համագործակցել ռուս մասնագետների հետ», - հավաստիացրեց նա: