կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-11 14:12
Աշխարհ

Տոկաևը 5 տարով արգելել է Ղազախստանում պետական վերնախավի աշխատավարձների բարձրացումը

Տոկաևը 5 տարով արգելել է Ղազախստանում պետական վերնախավի աշխատավարձների բարձրացումը

Ղազախստանում կառավարության անդամների, պատգամավորների ու շրջանների ղեկավարների աշխատավարձերի բարձրացման մորատորիում է հայտարարվել։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Կասըմ-Ժոմարտ Տոկաևը Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատի) նիստում։

Նրա խոսքով՝ 2021 թվականի վերջին հասարակության մեջ ակտիվորեն քննարկվում էր պաշտոնյաների աշխատավարձերի հարցը։ Արդյունքում՝ Տոկաեւը եկել է այն եզրակացության, որ պետական ծառայողների այս կատեգորիայի աշխատավարձերը «բավարար են»։

Խնդիրներից մեկը Ղազախստանի նախագահը համարել է նաև համատարած բյուրոկրատիան։ Նա վստահ է, որ «բոլոր չարդարացված գործընթացները պետք է վերացվեն»։ Արդյունքում՝ Տոկաևը հրապարակեց առանձին հրամանագիր պետական ապարատի ապաբյուրոկրատացման մասին։

Միաժամանակ, Տոկաևը կառավարությանը հանձնարարել է մշակել և ընդունել երկրի բնակչության եկամուտները երկու ամսում ավելացնելու ծրագիր։ «Կառավարությունը պետք է ապահովի սոցիալական օրենսգրքի ժամանակին ընդունումը»,- ասել է նա։

Որոշումները կայացվել են Ղազախստանի բազմաթիվ քաղաքներում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին: