Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաշինգտոնը պետք է զգույշ լինի Թայվանի վերաբերյալ իր արտահայտություններում և գործողություններում, որպեսզի լուրջ վնաս չհասցնի Չինաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններին. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուին։
Նա այսպես է արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությանը, թե ԱՄՆ-ը մտադիր է Թայվանին ապահովել ամեն ինչով Պեկինի միակողմանի քայլերի դեպքում պաշտպանվելու համար։
Ըստ Պենգյուի՝ Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է և արտաքին միջամտությունն անթույլատրելի է։
«Մենք կոչ ենք անում Միացյալ Նահանգներին՝ հավատարմորեն պահպանել «Մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, նաև զգույշ լինել Թայվանի մասին իրենց խոսքերում և գործողություններում», - ասել է դիվանագետը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության վերջին այցը Թայվան նույնպես նպաստեց իրավիճակի սրմանը։ Երկրորդ բացասական դրվագը ՆԱՏՕ-ի անդամ Լիտվայում Թայվանի ներկայացուցչության բացումն է։