|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ չարաշահումներ է հայտնաբերել Վերահսկիչ պալատը: Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է 2014-ին, և որ դատախազությունը սկսել է ուսումնասիրություններ, հարցին կարող է սպառիչ պատասխանել այն դեպքում, երբ իրավապահ մարմիններն ավարտեն ուսումնասիրությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ Վերահսկիչ պալատի հրապարակած ընթացիկ հաշվետվության տվյալների հիման վրա իրականացրած ուսումնասիրությամբ պարզվել է, ԿԳՆ ԾԻԳ-ի պաշտոնյաների կողմից 2014թ. ընթացքում կնքված պայմանագրերի կատարման ընթացքում կազմված աշխատանքների հանձնման-ընդունման ակտերում մտցվել են իրականությանը ակնհայտ չհամապատասխանող տվյալներ, ինչպես նաև` հաստատվել պայմանագրի պայմաններին չհամապատասխանող հաշվետվություններ: Արդյունքում` իրականում չկատարված և խախտումներով կատարված աշխատանքների դիմաց նշված իրավաբանական և ֆիզիկական անձանց վճարված գումարներով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: