|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրեց ԿԳՆ-ին գումար հատկացնելու մասին որոշումը: Խոսքը վերաբերում է առավել հաջողված ծրագրերից մեկին` չինական դպրոցի կառուցմանը:
ԿԳՆ-ին տրամադրվելիք 1,200,000.0 հազ. դրամ գումարը կարող է օգտագործվել որպես ապրանքների ներմուծման գործարքների համար մաքսային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկ, որի վճարման համար հիմք է ընդունվում մաքսային մարմնի կողմից գրանցված մաքսային հայտարարագիրը:
Նախագծի հաստատման արդյունքում պայմաններ կստեղծվեն Հայաստանում չինական դպրոցի շինարարական աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու համար:
«Հանրապետության նախագահի այցի ժամանակ ստորագրվեցին համաձայնագրեր, որոնց արդյունքում շուրջ 10,5 միլիոն դոլարի ներդրում պետք է կատարվի դպրոցի կառուցման համար»,- ասաց նախարարը:
Որոշումն ընդունվեց: