Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նազարբաևը հունվարի 2-3-ն այցելել է Ալմաթիի շրջանի հայրենի Շամալգան գյուղը, ապա՝ մեկնել Ղրղզստան, որտեղից էլ՝ Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով «Московский Комсомолец»-ին։
«Նազարբաևը եկել է այստեղ Նոր տարուց հետո, այցելել հիվանդ եղբորը՝ Բոլաթին։ Որքան գիտեմ, այդ ժամանակ Նազարբաևը և նրա ընտանիքի մի քանի անդամներ զրահամեքենաներով քշել են դեպի Ղրղզստանի սահմանը։ Նրանց այնտեղ դիմավորել են, տեղափոխել օդանավակայան, որտեղից նրանք բոլորը մեկնել են Արաբական Միացյալ Էմիրություններ»,- ասել է պարբերականի աղբյուրը։
Նա ենթադրել է, որ Ղազախստանի նախկին ղեկավարին կարող էր օգնել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը, քանի որ Նազարբաևը 2010 թվականին հարևան հանրապետությունում հերթական հեղափոխության ժամանակ այնտեղից դուրս բերեց նախկին ղեկավար Կուրմանբեկ Բակիևին։