|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձև է ընդունել, որը դատապարտում է ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամները կոչ են արել Մոսկվային` «անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն» լքել Ուկրաինայի տարածքը։
Բանաձևին կողմ է քվեարկել 141 պետություն, դեմ՝ 5 երկիր։ 35 երկիր ձեռնպահ է քվեարկել, ներառյալ՝ Հայաստանը։
Բանաձևը «խստորեն դատապարտում է ռուսական ագրեսիան» և պահանջում Կրեմլից՝ «անհապաղ դադարեցնել ուժի կիրառումը Ուկրաինայի դեմ»։