Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը մեկնաբանել է Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման հավանականությունը։ Նրա կարծիքով՝ Ուկրաինայում հեղաշրջման փորձը կարող է պատրվակ դառնալ Ռուսաստանի Դաշնության ներխուժման համար։ Այս մասին գրում է РБК-Украина-ն՝ հղում անելով Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Սալիվանի հայտարարությանը։
Սալիվանի կարծիքով՝ Ռուսաստանը կարող է պատրվակ գտնել Ուկրաինա ներխուժելու համար, այդ թվում՝ դիվերսիոն և տեղեկատվական գործողություններով։
«Մեր հետախուզական համայնքը մշակում է տեղեկատվություն այն մասին, որ Ռուսաստանն աշխատում է ներխուժման պատրվակ ստեղծելու վրա, ներառյալ՝ դիվերսիոն և տեղեկատվական գործողությունները՝ Ուկրաինային մեղադրելով արևելյան Ուկրաինայում ռուսական ուժերի վրա հարձակում նախապատրաստելու մեջ: Մենք դա տեսանք 2014 թվականին»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ հետախուզությունը չի եկել այն եզրակացության, որ Ռուսաստանը որոշել է ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ։
Բայդենի խորհրդականի խոսքով՝ չնայած Ռուսաստանի հետ բանակցություններին, Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական ներխուժման վտանգը դեռ բարձր է մնում։