|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Հայաստանի գործող իշխանությունը հանձնարարություն է ստացել հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գաղափարից եւ Անկախության հռչակագրից։ Հակառակ դեպքում՝ նրանց բոլոր համաձայնությունները կհամարվեն հակասահմանադրական։ Այս մասին դեկտեմբերի 30-ին «Հայելի» մամուլի կենտրոնում ասաց Հայաստանի Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
Ըստ նրա՝ հենց դա է պատճառը, որ օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սահմանադրական դատարան։