Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթուր Մեսրոպյանի (անգլերենից) թարգմանությամբ 2021 թվականին «Զանգակ» հրատարակչությունը հրատարակել է Մերի Շելիի «Ֆրանքենսթայն» վեպը։ Այն հայերեն թարգմանվել է առաջին անգամ:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ վեպն առաջին անգամ հրատարակվել է 1818 թվականին, իսկ 1831 թվականին վերահրատարակվել է խմբագրված տարբերակով: Գիրքը թարգմանվել է գրեթե բոլոր լեզուներով՝ արժանանալով ընթերցողների համակրանքին:
Այս ստեղծագործությունն առանձնանում է որպես գոթական ժանրի առաջին վեպ, որտեղ այդ ժանրն իր ողջ գունապնակով խտանում է արձակում: Բացի դրանից՝ լինելով տիպիկ անգլիական գրականության նմուշ՝ «Ֆրանքենսթայն»-ի սյուժեն ունի նաև դետեկտիվ տարրեր:
Հատկանշական է, որ «Ֆրանքենսթայն»-ը գրվել է Մերի Շելիի համար հոգեբանորեն չափազանց ծանր շրջանում, երբ գրողն անձնական ողբերգություն էր ապրում:
Գիրքն առաջին անգամ հրատարակվել է անանուն՝ կին գրողների հանդեպ 200 տարի առաջ հասարակական լայն շրջանակների բացասական վերաբերմունքով պայմանավորված: Այդուհանդերձ, Շելին կարողացել է վերաձևակերպել անձնական ողբերգությունները՝ դրանք մարմնավորելով գիտաֆանտաստիկ վեպի կաղապարի մեջ: Կարևոր է ընդգծել նաև, որ շատ գրականագետներ «Ֆրանքենսթայն»-ը համարում են գիտաֆանտաստիկ ժանրի առաջին վեպը: