|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
«Վիվառո» ընկերությունը ուրախ է հայտնել, որ «Խաղասեղանին սերն է» («Ставка на любовь») գեղարվեստական ֆիլմն արդեն հասանելի կլինի նաև հայ հանդիսատեսին: «Խաղասեղանին սերն է» կատակերգությունը երկու ընկերների մասին է, ովքեր հանգամանքների բերումով փոխվում են տեղերով, ու նրանցից մեկը ստիպված է խաղալ պոկերի միջազգային առաջնությունում, իսկ մյուսը՝ փրկել ընկերոջ հարսանիքը:
Գլխավոր դերերում են Հովհաննես Ազոյանը, Անդրեյ Բուրկովսկին, Կատերինա Շպիցան և Յան Ցապնիկը, իսկ ռեժիսորը Արտյոմ Միխալկովն է: Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի կունենա փետրվարի 11-ին` ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: