Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Փետրվարի 19-ը ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և այդ օրը Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է 2012թ․-ի գրքի համաշխարհային մայրաքաղաք։
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է, այն մեզ հիշեցնում է, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին, հարազատներին:
Գրքերն իրենց մեջ կրում են բազմաթիվ պատմություններ, առեղծվածներ, մտքեր... շատ գրքեր փոխում են մարդկանց կյանքը, մյուսները՝ նոր որակ տալիս դրան: Ստորև առաջարկում ենք այն գրքերի ցանկը, որոնց մեջ երազանքները իրականանում են․
1. Ալեքսանդր Գրին - «Ալ կարմիր առագաստ»
2. Շառլոթ Բրոնտե - «Ջեյն Էյր»
3. Պաուլո Կոելիո - «Ալքիմիկը»
4. Ջոանն Հարրիս - «Շոկոլադ»
5. Ռիչարդ Բախ - «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»
6. Ջեկ Լոնդոն - «Մարտին Իդեն»
7. Աննա Գավալդա - «35 կիլոգրամ հույս»
8. Ուինսթոն Գրում - «Ֆորեսթ Գամփ»
Հիշեցնենք, որ գիտնականները պարզել են, որ ամբողջ աշխարհի գրքերը կարդալու համար մարդուն հարկավոր է 2040 տարի։