կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-18 12:09
Մշակույթ

«Երկրաշարժ» ֆիլմի թիզերն արդեն հասանելի է համացանցում

Youtube-ում արդեն հասանելի է «Землетрясение» («Երկրաշարժ») ֆիլմի թիզերը:

Ֆիլմի ռեժիսորը Սարիկ Անդրեասյանն է, պրոդյուսերը` Ռուբեն Դիշդիշյանը: Ֆիլմում նկարահանվել են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Արտեմ Բիստրովը, Սաբինա Ահմեդովան, Էմիլ Կիրակոսյանը, Վիկտոր Ստեփանյանը, Սոս Ջանիբեկյանը, Հրանտ Թոխատյանը, Միքայել Պողոսյանը, Տաթև Հովակիմյանը:

Բնական աղետի ՝ 1988-ի Սպիտակի երկրաշարժի ֆոնին ծավալում է երիտասարդ Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը, որի կյանքը մանկական տարիներից արդեն ծանր էր՝ մանկատուն, փողոց, բանտ: Նրա ծնողները մնացել են սեփական տան փլատակների տակ, որը փլուզվել է շինարարների անբարեխիղճ աշխատանքի պատճառով: Ողբերգության մեղավորը աշղեկ Անդրեյ Բերեժնոյն է, որին հետագայում դատարանն արդարացնում է, բայց Ռոբերտը երդվում է վրեժ լուծել ծնողների ողբերգական մահվան համար: Երկրաշարժի ժամանակ Ռոբերտը հայտնվում է ազատության մեջ և կանգնում ծանր ընտրության առջև՝ փախչե՞լ, թե՞ մնալ Լենինականում՝ հնարավորինս շատ մարդ փրկելով: Ըստ ճակատագրի հեգնանքի` նա հայտնվում է իր «թշնամու» հետ նույն փրկարարական ջոկատում: Մերձենալով հերոսի հետ համընդհանուր աղետի պահին՝ Անդրեյը պատմում է Ռոբերտին իր կյանքի պատմությունը, որը 15 տարի տանջում էր նրան: Կարեկցանքը դժբախտ մարդու հանդեպ, որը կորցրել է ընտանիքը, հաղթահարում է վրեժի ծարավը:

Ֆիլմի ռուսական պրեմիերան նշանակված է այս տարվա դեկտեմբերի 1-ին: