Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքերի հարձակման դեպքում վզները կտրելու մասին խիզախորեն հայտարարած գորիսեցուն, «Հրապարակ» օրաթերթի տեղեկությամբ, ձերբակալել են։
Yerkir.am-ի թղթակիցը Գորիսի հրապարակում պատահականության սկզբունքով մոտեցել էր քաղաքացիներին և լսել նրանց կարծիքը, թե ինչպես պետք է ինքնապաշտպանվեն, եթե թուրք-ադրբեջանցիները հարձակվեն, արդյո՞ք կարիք կա, որ նրանց զինեն։ Տարեց գորիսեցին ընդամենը ասել էր, որ թուրքերից չեն վախենում և վիզները կտրելու են։
Բացի այս նա հայտարարել էր, որ 5 հազար երեխու սպանած Փաշինյանն իրենց համար թուրք է։
Առայժմ անհայտ է՝ ո՞ր արտահայտության համար է ենթադրաբար հետապնդման ենթարկվել Գորիսի բնակիչը՝ թուրքերի՞, թե՞ Փաշինյանի մասին իր անկեղծ կարծիքն արտահայտելու համար։ Արդյո՞ք ՀՀ իշխանություններն արդեն սկսել են պատժել բարեկամ թուրքերին սպառնացող հայերին։ Չի բացառվում նաև, որ սա գորիսեցիների ոգին կոտրելու և խեղճացնելու համար է արվում։
«Հրապարակը» կապվել է ոստիկանություն, որտեղից նրանց ասել են․ «Այդ տեսանյութը դատախազությունն է ստուգում»։ Կրկնել են հարցը՝ մարդը ձերբակալվա՞ծ է, նույն պատասխանը ստացել են․ «Նորից եմ ասում, դատախազությունն է ստուգում, մանրամասները դատախազությունից ճշտեք»։
Խիզախ գորիսեցու հայտարարությունը՝ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ։