կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-24 11:05
Տարածաշրջան

Թուրքիայում հայերին և Քիմ Քարդաշյանին «զզվելի» անվանած թուրք երգիչն արդարացվել է

Թուրքիայում հայերին և Քիմ Քարդաշյանին «զզվելի» անվանած թուրք երգիչն արդարացվել է

Թուրքիայի դատարանը արդարացրել է թուրք երգիչ, թուրքական սոցցանցերի «աստղ» Մուրաթ Օվյուչին, որը 2020 թ.-ին իր ինսթագրամյան էջում գրել էր. «Դուք՝ հայերդ, զզվելի եք։ Ո՞վ ես դու, որ իմ օսմանցի պապերին բարբարոս ես անվանում»։

«Քիմ Քարդաշյան անունով ամերիկացի քաղաքացու դեմ ուղղված խոսքեր են դրանք։ Միանշանակ, մեր երկրի հայ քաղաքացիների դեմ նման արտահայտություն չեմ արել»,- հետագայում հայտարարել է Օվյուչը։

Հիշեցնենք, որ ամերիկացի մոդել Քիմ Քարդաշյանը 2020 թ. իր թվիթերյան միկրոբլոգում գրել էր. «Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Ես հպարտանում եմ, որ ԱՄՆ–ը ճանաչել է դա»։