կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 17:30
Տարածաշրջան

Հայերին և Քիմ Քարդաշյանին «զզվելի» անվանած թուրք երգչի դեմ քրեական գործ է հարուցվել

Հայերին և Քիմ Քարդաշյանին «զզվելի» անվանած թուրք երգչի դեմ քրեական գործ է հարուցվել

Թուրքիայում քրեական գործ է հարուցվել Ինսթագրամում հայտնի դարձած թուրք երգիչ Մուրաթ Օվյուչի դեմ, ով սոցցանցում հայտարարել էր, որ ամերիկահայ հայտնի մոդել և հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և հայերին անվանել էր «զզվելի». «Դուք՝ հայերդ զզվելի եք։ Ո՞վ ես դու, որ իմ օսմանցի պապերին բարբարոս ես անվանում», - հայտարարել էր թուրք երգիչը։

Օվյուչի դեմ դատական հայցը ներկայացրել էր պոլսահայ իրավաբան Սիմոն Չեքեմը՝ Քիմ Քարդաշյանին ուղղված հրապարակման մեջ հայերին վիրավորելու համար։ Դատախազությունը Չեքեմի բողոքի հիման վրա հետաքննություն է սկսել։

Օվյուչն այդպիսով արձագանքել էր ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության վերաբերյալ Քարդաշյանի գրառմանը։

Հարցաքննության ընթացքում Օվյուչը նշել էր, որ այդ խոսքերն ուղղված էին միայն Քարդաշյանին, այլ ոչ թե հայերին, և Թուրքիայում ապրում հայերի դեմ ոչինչ չունի։

Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել հասարակության մեջ խտրականություն դնելու, ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու, վիրավորանք և սպառնալիք տարածելու համար։