Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանած քաղաքացին ազատ է արձակվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Քաղաքացին ինձ պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել Չարենց- Սայաթ Նովա խաչմերուկին,այնտեղՔՊ-ի գրասենյակն է, պատահաբար քաղաքացին նկատել է եւ իր կարծիքն է հայտնել ընդամենը դավաճան վանկարկելով եւ միանգամից եկել են, տարել են, այդ պահին չտեղեկլացնելով, թե ինչի համար են բերման ենթարկում: Նրան բերել են բաժին եւ 1.5 ժամ նրան պահելով ազատ են արձակել»,-ասաց նա:
Իրավապաշտպանն ասաց, որ ազատ արձակման որոշում կա, որտեղ գրված է, որ քաղաքացուն բերման են ենթարկել սառը զենք կրելու կասկածով եւ եթե քաղաքացին ցանկություն հայտնի, իրենք կբողոքարկեն այդ որոշումը:
«Այսինքն բոլոր նրանք, ովքեր որ կարծում են Փաշինյանը դավաճան է, ինչ է իրենց գրպանում սառը զենք պե՞տք է ունենան, բնականաբար դա եղել է պատրվակ քաղաքացուն ճնշելու, պարզելու, թե նա որ քաղաքական ուժին է հարում: Քաղաքացին որեւէ քաղաքական ուժի չի հարում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մելքյանը հայտնել էր երիտասարդի են ձերբակալել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ-դավաճան» անվանելու համար: