Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ ներկայությամբ վարչապետին «դավաճան», «հողատու» անվանելու համար հարուցված քրեական գործով միակ մեղադրյալը շարունակում է մնալ
ԱԺԲ անդամ, 68 տարեկան Տիգրան Դերմոյանը։ Միջադեպից հետո տարեց տղամարդուն հարցաքննել, մեղադրանք են ներկայացրել հեռախոսը` առգրավել ու մոռացել են գործի մասին։ Մեզ հայտնի դարձավ, որ մեղադրանք առաջադրելուց հետո` Դերմոյանին այլեւս չեն հարցաքննել ու, առհասարակ, քննչական գործողություն չի իրականացվել վերջինիս մասով. իսկ ամենաուշագրավն այն է, որ Դերմոյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդման ժամկետը լրանում է սեպտեմբերին, ու կա՛մ գործը պետք է դատարան ուղարկեն կա՛մ կարճեն։
Ինչպես հայտնի է` 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եւ նրա դստեր ներկայությամբ «Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամները բղավել էին՝ «դավաճան», «հողատու»։ Միջադեպից հետո 7 անձ ձերբակալվել էր. սակայն մեղադրանք առաջադրվեց միայն Տիգրան Դերմոյանին»: