|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանի Միջազգային հարցերով դատական իշխանության ղեկավարի տեղակալ և մարդու իրավունքների շտաբի քարտուղար Քազեմ Կարիբաբադին Փարիզին կոչ է արել վերանայել իր հակամուսուլմանական օրենքները՝ մեկնաբանելով Ֆրանսիայում 21 մզկիթի փակումը. հայտնում է IRNA-ն։
«Արևմուտքի մոտեցման համաձայն՝ Իրանում ահաբեկիչները մարդու իրավունքների պաշտպաններն են, իսկ կրոնի ազատությունն իրենց երկրներում հավասարազոր է ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության»,- գրել է Կարիբաբադին Twitter-ում։
«Մենք կոչ ենք անում Ֆրանսիային՝ վերանայել հակամուսուլմանական օրենքները Ֆրանսիայի 5,5 միլիոն մահմեդական փոքրամասնությունների, նրանց պաշտամունքային վայրերի, կրթական և այլ կենտրոնների դեմ»,- ասել է նա։
Օրեր առաջ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը հայտնել էր, որ 99 մզկիթներից 21-ը փակվել են, ևս 6-ը ստուգման փուլում են։